Պապարացիները լուսնկարել են Օրլանդո Բլումին ու Քեթի Փերիին գնումներ կատարելիս

Օրերս 35-ամյա երգչուհի Քեթի Փերին և 43-ամյա դերասան Օրլանդո Բլումը միասին գնումներ են կատարել Լոս ԱՆջելեսի Whole խանութում։ Նրանց հետ է եղել նաև Օրլանդոյի մտերիմ ընկերն ու Փերիի քույրը՝ Անժելան։
Ամեայն հավանականությամբ, նրանք որոշել են գնումներ կատարել ինքնամեկուսանալուց առաջ։ Քեթի Փերիի՝ Aviator Nation բրենդին պատկանող սպորտային հագուստն այդքան էլ դուր չի եկել երկրպագուներին։ Շատերը քննադատել են նրան այդ տեսքով տանից դուրս գալու համար։

TMZ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զույգը խանութից գնել է թարմ մթերք, սառեցված բանջարեղեն և բավականին շատ ջուր։
Հիշեցնենք, որ American Idol երաշժտական շոուն, որի ժյուրիի անդամներից մեկը Քեթի Փերին է, ժամանակավորապես դադարեցրել է նկարահանումները կորոնավիրուսի պատճառով։
Ավելի վաղ Քեթի Փերին ու Օրլանդո Բլումը տեղեկացրին, որ հետաձգել են իրենց հարսանյաց արարողությունը համաճարակի պատճառով։

Սակայն հարսանյաց հանդեսը հետաձգվել է ոչ թե մի քանի օրով, այլ մի քանի ամսով. արտիստները կամուսնանան 2020 թվականի վերջին ամիսներին։
«Հարսանիքին հրավիրված էին 150 հոգի: Քեթին շատ հուզված էր այն փաստով, որ պետք է գնա խորանի մոտ հղի վիճակում: Նրանք երկուսն էլ հիացած էին, որ վերջապես հարսանիքի բոլոր դետալները հարթված են, բայց ստիպված էին ամեն ինչ կանգնեցնել կորոնավիրուսի պատճառով»,- պատմում է ինսայդերը: