Ռոզիի, Ջեյսոնի և իրենց որդու բացառիկ կադրերը ընտանեկան զբոսանքից

Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը կարմիր գորգից դուրս հազվադեպ է հայտնվում միասին։ Բայց զբաղված աշխատանքային գրաֆիկով Ռոզի Հանթինգթոն Վայթլին և Ջեյսոն Սթեթհեմը իրենց ամբողջ ազատ ժամանակը նվիրում են երկու տարեկան որդուն՝ Օսկարին:

Պապարացիներ ֆիքսել են, որ այսօր դերասաններն իրենց ազատ օրը անցկացրել են երեխայի հետ զբոսնելով: Ընտանիքը զբոսանքի համար ընտրել էր նորաոճ սպորտային կոստյումներ, որոնք շատ գեղեցիկ և համահուչ էին նրանց հետ։ Կատարյալ ընտանիք: