«Ես չեմ վախենում մահից»․ Մայք Թայսոնը պատմել է կյանքի նկատմամբ վերաբերմունքի մասին

Լեգենդար բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը The Sportsman կայքին տված հարցազրույցում պատմել է կյանքի նկատամամբ իր վերաբերմունքի մասին։

«Որքան շատ բան եմ իմանում գոյատևելու մասին, այնքան պատրաստ եմ լինում մահանալ։ Արդյոք սպասո՞ւմ եմ մահին՝ այո, և չեմ վախենում դրանից։ Կարծում եմ, որ կյանքն ավելի դժվար կարող է լինել, քան մահը, քանի որ կյանքն ավելի շատ տղամարդկություն է պահանջում։ Առանց տղամարդկության չեք կարողանա կյանքից գլուխ հանել։ Կյանքը ճանապարհորդություն, պայքար է»,- նշել է նա։

Հարցազրույցում խոսվել է Թայսոնի կյանքի մասին, ներկայացվել է նրա ուղին՝ 20 տարեկանում աշխարհի չեմպիոն դառնալուց մինչև ազատազրկում ու  սնանկություն։