Էմմա Սթոունը հետաձգել է հարսանիքը

Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Էմմա Սթոունը հայտարարել է, որ ստիպված է եղել հետաձգել հարսանիքը: Պատճառը, ըստ դերասանուհու, կորոնավիրուսն է։

Դերասանուհու հարսանիքը ռեժիսոր Դեյվ Մակքերիի հետ պետք է տեղի ունենար մարտի 14-ին, սակայն զույգը որոշել է այն հետաձգել վարակի տարածման պատճառով:

Թե երբ է տեղի ունենալու հարսանիքը, չի հաղորդվում:

Դերասանուհուն իր ապագա ամուսնու հետ առաջին անգամ նկատել են 2017-ի նոյեմբերին։