Առաջ և հետո․ ֆոտոշարքը ցույց է տալիս՝ ինչպես են աշխարհում կորոնավիրուսի պայմաններում փոխվել մարդաշատ վայրերը

Համացանցում հայտնվել է ուշագրավ ֆոտոշարք, որն առաջ/հետո ձևաչափով ցույց է տալիս ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ամայացած փողոցներն ու տեսարժան վայրերը։

Համաճարակային այս իրավիճակում կառավարությունների կողմից տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել տասնյակ պետություններում, հայտարարվել է կարանտինային ռեժիմ, միլիոնավոր մարդիկ մեկուսացվել են տանը, գրում է Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ երբեմնի մարդաշատ վայրերն այժմ անճանաչելիորեն ամայացած են։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 000 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։  Վիրուսից ապաքինվել է ավելի քան 85 000 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին։