Սվետլանա Լոբոդան պատմել է իր անվան և ազգանվան մասին

Երգչուհի Սվետլանա Լոբոդան այսօր նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Լուսանկարում Լոբոդան կրում է գեղեցիկ, ժանյակազարդ գիշերազգեստ։ Լուսանկարին կից երգչուհին հետաքրիքր խոստովանություն է արել իր անվան և ազգանվան մասին։

«Մանկությունից սկսած, ինձ թվում էր, որ Սվետլանա անունը իմը չէ․․․ չկա այդ անվան մեջ այն ըմբոստ ոգին, որն ինձ միշտ հատուկ է եղել։ Դպրոցում ինձ սկսեցին ազգանունով դիմել ու ինձ դա շատ էր դուր գալիս, քանի որ այն հնեղ էր։ Մինչ օրս ինձ հարցնում են, թե արդյո՞ք Լոբոդան իմ իրական ազգանունն է։ Ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ հայրիկիս ազգանունը բրենդ դարձնել։ Իսկ ձեզ դուր գալի՞ս է ձեր ազգանունը։ Ի՞նչ գիտեք դրա մասին» – նկարին կից գրել է երգչուհին։