«33-ամյա Լեդի Գագան արդեն մի քանի ամիս է, ինչ երջանիկ է IT ձեռնարկատեր և Parker Group-ի ղեկավար Մայքլ Պոլանսկու հետ, ում հետ իր սիրավեպի մասին Գագան խոստովանեց 2020 թվականի հունվարին։
Աստղային զույգի ընկերները խոստովանում են, որ այս կարճ ժամանակահատվածում սիրահարները շատ են մտերմացել ու կապվել իրար հետ։
«Գագան շատ լուրջ է վերաբերվում իր ընտրյալին։ Սկզբում նա ցանկանում էր գաղտնի պահել իր և Մայքլի հարաբերությունները, որովհետև նախկին սիրեցյալի՝ Քրիստիան Կարինոյի հետ բաժանումից շատ քիչ ժամանակ էր անցել։ Սակայն նրա և Մայքլի մեջ այնպիսի կապ էր, որ անհնար էր այդ ամենը գաղտնի պահել, ու Գագան, վերջապես, համատեղ լուսանկար հրապարակեց»,- պատմել է ինսայդերը Entertainment Tonight լրատվամիջոցի հետ հարցազրույցում։
Զույգի մյուս մտերիմ ընկերները նույնպես հավատացրել են, որ Գագան մինչև ականջների ծայրը սիրահարված է։
Նրանք փաստում են, որ արդեն մի քանի տարի է, ինչ չէին տեսել երգչուհուն այդքան երջանիկ։ Հիմա աստղային զույգը միասին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։
Օրեր առաջ իր ինստագրամյան էջում Լեդի Գագան նոր լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ, որն անչափ դուր էր եկել նրա երկրպագուներին։