Անի Լորակը ներկայացրել է «Խոստանում եմ» երգի տեսահոլովակը

Երգչուհի Անի Լորակը երաժշտասերների դատին է հանձնել «Խոստանում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակը։

Լորակը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է, որ այս ամսվա ընթացքում սա երկրորդ պրեմիերան է, որը սիրով է ներկայացնում իր հանդիսատեսին: Նախորդը՝ «Ես կթռչեի» երգի հոլովակն էր, որը հասանելի է մարտի 3-ից:

«Խոստանում եմ» երգի տեսահոլովակի ռեժիսորը Ռադիսլավ Լուկինն է: Երգը ներառված է Լորակի «Երազանքի ետևից» ձայնասկավառակում։