Քեթի Տոպուրիան՝ ինֆորմացիոն պանդեմիայի մասին

33-ամյա Քեթի Տոպուրիան էմոցիոնալ հրապարակում է կատարել՝ խոսելով կորոնավիրուսի մասին։ Երգչուհին հորդորել է բոլորին չմատնվել խուճապի և չհավատալ կեղծ լուրերի։ «А’Студио» խմբի երգչուհին հայտարարել է, որ այժմ համացանցում կորոնավիրուսի մասին շատ է կեղծ տեղեկատվությունը։
«Մեզ մոտ հիմա տեղեկատվական պանդեմիա է, և դրանից մենք շատ ենք տուժում»,- ասել է երգչուհին։

Քեթին խնդրել է երկրպագուներին չկարդալ նորություններ կասկածելի էջերում ու հարթակներում, երգչուհին նաև խորհուրդ է տվել պահպանել հիգիենայի բոլոր կանոններն ու դուրս չգալ տանից։ Նա խոստովանել է, որ շատ հիասթափված է մարդկանց տրամադրվածությունից։
«Այնքան լարվածություն եմ զգում վերջին ժամանակներում։ Գիտե՞ք, Աստվածաշնչում նակարագրված է նման իրավիճակ, որ կլինի լարվածություն, կլինի պանդեմիա, որ մարդիկ չարացած ու միմյանց նկատմամբ տրամադրված կլինեն, ինչի հետևանքով էլ կսկսվի 3-րդ համաշխարհային պատերազմը։ Իզուր չէ, որ այս ամենը կատարվում է․ եղեք բարի ու գնահատեք յուրաքանչյուր րոպեն»,- իր միկրոբլոգում հրապարակված տեսանյությում ասում է Քեթին։

Ինքը՝ Քեթին, հիմա նույնպես գտնվում է կարանտինի մեջ։ Այդպես նա կարողանում է նաև շատ ժամանակ հատկացնել դստերը՝ Օլիվիային։ Աստղն անգամ թողարկել է դիմակների նոր հավաքածու իր Ketione բրենդում։
Նա նշում է՝ քանզ դեղատներում դիմակներ չեն մնացել, ինքը որոշեց զբաղվել դրանց թողարկմամբ։