Գարիկ Պապոյանի հումորային երգը կորոնավիրուսի և չհամբուրվելու մասին

Երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը Ինստագրամի իր էջում հումորային երգ է հրապարակել Կորոնավիրուսի թեմայով։
«Նվիրվում է բարևի ժամանակ իրար երեք անգամ պաչողների հիշատակին»,- ասվում է տեսանյութի վերջում։
«Quarantine Day #3»,- տեսանյութը մակագրել է Գարիկը։
Երկրպագուներին շատ է դուր եկել Գարիկի դրական ստեղծագործությունը։ Մեկնաբանություններում նրանք շնորհակալություն են հայտնել հումորիստին, որ այս լարված իրավիճակում նա օգնում է թեթևանալ ու լիաթոք ծիծաղել։