Լիլի Ալենը և Դևվիդ Հարբորը գաղտնի ամուսնացե՞լ են

34-ամյա Լիլի Ալենի և 44-ամյա Դևվիդ Հարբորի պահվածքն ու խոսակցություններն առիթ են հանդիսացել, որ բոլորը մտածեն, թե զույգը գաղտնի ամուսնացել է: Երեկ երգչուհին ընկերոջ հետ միասին Ինստագրամում ուղիղ եթեր է անցկացրել և զրուցել իր երկրպագուների հետ: Նրանցից մեկը հարցրել է, թե No Shame-ի քանի օրինակ է վաճառվել: Իսկ երգչուհին կատակել է, որ ընդամենը հինգ հազար ձայնասկավառակ է վաճառվել, և հետո հանկարծակի ասել․

«Ես լուրջ եմ։ Ահա թե ինչքան վատ է մեր օրերում։ Դու մտածո՞ւմ ես, որ ամուսնացել ես փոփ-աստղի հետ։ Ոչ, դա այդպես չէ»,- երգչուհին իր խոսքն ուղղել է Դևիդին։

Հետո Լիլին շտապել է արդարանալ և ասել է, որ նրանք ձևացնում են։
«Այնպես չէ, որ մենք ամուսնացած ենք։ Մենք ամուսնացած չենք, ես ուղղակի ուզում եմ համոզվել, որ դու գիտես, որ ես աստղ չեմ»,- հավելել է երգչուհին։

«Բայց նա իմ կինն է»,- իր հերթին ասել է Դևիդը։