«Անորեքսի՞կ»․ Ալյոնա Շիշկովան նորություն ունի

Ալյոնա Շիշկովան ուրախացել է մի բանի համար, որի պատճառով կանայք սովորաբար տխրում են: Մոդելն ուրախացել է իր ձեռք բերած կիլոգրամների համար: Ռեփեր Տիմատիի նախկին սիրելիին հաճախ անվանում են հյուծված և նույնիսկ ասում, որ նա տառապում է անորեքսիա կոչվող հիվանդությամբ:

Վիցե Միսս Ռուսաստան 2012-ը երեկ իր երկրպագուների հետ կիսվել է իր բարելավված ցուցանիշներով: Ալյոնան տեսանյութ էր հրապարաել, որտեղ կանգնում է կշեռքի վրա, իսկ այն ցույց է տալիս 54,5 կիլոգրամ: «Անորեքսի՞կ» – հարցրել է Շիշկովան իր երկրպագուներին: