Դեմի Մուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել նախկին ամուսնու՝ Բրյուս Ուիլիսի տարեդարձը

Մարտի 19-ին հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը նշել է իր ծննդյան տարեդարձը. դերասանը դարձավ 65 տարեկան: Նրան շնորհավորել է նաև նախկին կինը՝ 57-ամյա Դեմի Մուրը, ում հետ դերասանն ամուսնացած է եղել 13 տարի: Աստղը Ինստագրամում տեղադրել է ընտանեկան արխիվային լուսանկար, որում նրանք իրենց երեք դուստրերի՝ Ռումերի, Սքաութի և Թալուլաի հետ են։

«Ծնունդդ շնորհավոր, Բրյուս։ Շնորհակալ եմ քեզ իմ կյանքի երեք ամենամեծ նվերների համար»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Դեմի Մուրը։

Դերասանին շնորհավորել են նաև նախկին ամուսինների դուստրերը։