Ինչպե՞ս է Ջեսիկա Ալբան օգնում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարող մարդկանց

Ամբողջ աշխարհի համար այս դժվարին ժամանակ Ջեսիկա Ալբան որոշել է օգնել մեծ ընտանիք ունեցող մարդկնց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ: Բազմազավակ մայր լինելը հեշտ գործ չէ և 38-ամյա աստղը խոստացել է տրամադրել 3 միլիոն տակդիրներ, ինչպես նաև տասնյակ հազարավոր այլ մանկական պարագաներ այն նորածինների և փոքրիկների մայրերին, ովքեր դրա կարիքը ունեն:

Ալբան հայտարարել է իր նախաձեռնության մասին Ինստագրամում մի գեղեցիկ լուսանկար հրապարակելով իր երկու տարեկան որդու հետ ու դրան կից գրելով․ «Ես չեմ կարող մտածել բոլոր այն նորածինների և փոքր երեխաների մասին, ովքեր այսօր չեն ստանում իրենց անհարժեշտ պարագաները, բայց իմ ընկերությունը «honest»-ն այսօր խոստացավ նվիրել 3 միլիոն տակդիրներ, 20 հազար անձնական խնամքի միջոցներ և 30 հազար անձեռոցիկներ «baby2baby»-ին»: