Ինչպե՞ս է անցնում ինքնամեկուսացված Միլա Յովովիչի առօրյան

Դերասանուհի Միլա Յովովիչը կարանտինի ընթացքում շատ լավ ժամանակ է անցկացնում և նույնիսկ կատակում է այդ մասին. «Քանի՞ օր է անցել ինքնամեկուսացման մեջ՝ 6, 7, 60 կամ 70»: Ինչպես տեսնում ենք, Միլան չի կորցնում լավատեսությունը, ընդհակառակը, փորձում է ստեղծված իրավիճակի դեպքում գտնել դրական կողմեր, օրինակ, ակտիվորեն զբաղվում է այգեգործությամբ և դուստրերին ծանոթացնում իր հոբբի հետ:

«Վերջին օրերը շատ անձրևոտ էին, բոլորս իսկապես ուզում էինք դուրս գալ և վայելել արևը: Այսօր այն վերջապես հայտնվեց, և մենք որոշեցինք ընտանիքով գնալ մեր պարտեզ, որպեսզի հավաքենք այն բանջարեղենները, որոնք ես մշակում եմ: Մենք շատ զվարճացանք: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ տեսանելիորեն ցույց տալ աղջիկներին, թե որտեղից է հայտնվում մեր կերակուրների մեջ օգտգաործվող բանջարեղենը ու նրանց փոքրիկ գործնական դասեր տալ կյանքի համար: Այգում բացօթյա աշխատանքի ևս մեկ դրական կողմ կա` ֆիզիկական ակտիվությունը, ինչը օգնում է երեխաների մեջ կուտակված էներգիան ծախսելուն» – լուսանկարին կից գրել է Միլան։