«Իմ առաջին ու միակ տղամարդը»․ Քսենյա Սոբչակ

Սկանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն այսօր լուսանկար է հարապարակել  Ինստագրամի իր էջում։ Լուսանկարում նրա ամուսին՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովն է։

Քսենյան բավականին տարօրինակ սիրո խոստովանություն է ընտրել նկարը մակագրելու համար, քանզի Բոգոմոլվն իր երկրորդ օրինական ամուսինն է, իսկ մինչ այդ էլ նա այլ սիրավեպեր ևս ունեցել է ու դրանք հայտնի են հանրությանը։ Սոբչակը լուսանկարին կից գրել է․ «Իմ առաջին ու միակ տղամարդը։ Զրոյականացումից հետո»։