Երգի պրեմիերա․ «Դետք»՝ «Երկու թռչուն»

Երաժշտական ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբը երկրպագուների դատին է հանձնել «Երկու թռչուն»  ստեղծագործությունը:

Երաժշտության և գործիքավորման հեղինակն Արման Պետրոսյանն է, խոսքերը գրել է Համլետ Առաքելյանը, հարվածային՝ Վլադիմիր Թադևոսյան, բաս կիթառ՝ Ռոբերտ Սիմոնյան:

«Երգի գործիքավորումն իրականացրել ենք տարբեր ժամանակներում, բայց այն անընդհատ «դարակում» էր մնում։ Երբ խմբում մնացինք երկուսով, որոշվեց ավարտել երգի ձայնագրությունն ի նշան խմբի կազմի փոփոխության: Ձեր անկեղծ տպավորություններն ավելի քան կարևոր են մեզ համար»,- խմբի Ֆեյսբուքի պաշտոնական էջում նշել են Վահանն ու Արմանը: