Մեծ Բրիտանիայի թագուհու կոչը ժողովրդին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը դիմել է ժողովրդին՝ կորոնավիրուսի հետ կապված: Նա ասել է, որ  թագավորական ընտանիքը  պատրաստ է  անել ամեն ինչ:  Այս ուղերձը հրապարակվել է արքայական ընտանիքի ինստագամյան պաշտոնական էջում:

«Մենք գիտենք, որ Միացյալ Թագավորությունում և ամբողջ աշխարհում բազմաթիվ ընտանիքներ այժմ տագնապած են անորոշությունից»,- գրել է թագուհին:  Նա նշել է, որ անհրաժեշտ է համաճարակային բոլոր միջոցառումները պահպանել, որպեսզի ռիսկի չենթարկվեն առավել խոցելի խմբերի մարդիկ:

Թագուհին երախտագիտություն է հայտնել բժիշկներին և պետական հիմնարկների աշխատողներին: Նա հույս է հայտնել, որ Երկիր մոլորակը կհաղթահարի այս համավարակը ևս:

Նշենք, որ ավելի վաղ թագուհին և արքայազն Ֆիլիպը, մեկուսացել  էին և այժմ Վինձորյան ամրոցում են: