Ինչու՞ է Տիմատին միայնակ թողել կնոջն ու որդուն

Ռեփեր Տիմատին մեկնել է Մալդիվյան կղզիներ: Նրա կինը՝ Անաստասիա Րեշետովան հինգ ամսական որդու հետ մնացել է Մոսկվայում: Քանի ռեփերը վայելում է օվկիանոսի ալիքները, երիտասարդ մայրիկը խնամում է փոքրիկ Ռատմիրին:

Աստղային ընտանիքի երկրպագուները չէին կարող չնկատել այս անարդարությունը: Շատերը սկսեցին հարցնել մոդելին, թե ինչ է կատարվում: Ինստադիվան երկար չտանջեց իր հետևորդներին և Տիմատիի հետ կապված իրավիճակը բացատրեց իր Ինստագրամում: «Նա աշխատում է այնտեղ և միևնույն ժամանակ հանգստանում : Իրավունք ունի: Ես ինքս ընտրեցի մնալ տանը երեխայի հետ» – գրել է Անաստասիան: