Անջելինա Ջոլին նոր խնդիրներ է ստեղծում նախկին ամուսնու համար

Անջելինա Ջոլին ծանր պայման է սահմանել իր Բրեդ Փիթի համար: Դերասանուհին արգելել է իր նախկին ամուսնուն տանել իրենց երեխաներին Ջենիֆեր Էնիսթոնի հետ հանդիպումներին: Նախկին ամուսինների կյանքում դեռ շարունակում են երեխաների խնամակալության հետ կապված քաշքշուկները:

Դերասանուհին զայրացել է, երբ իմացել է, որ Փիթը վերսկսել է շփումն իր առաջին կնոջ հետ: «Անջելինան հայտարարեց, որ Ջենիֆերը չի կարող տեսնել իր երեխաներին: Ավելին, նա շարունակելու է երեխաների խնամակալության վարույթը» – ամերիկյան պարբերականներից մեկին պատմել է ինսայդերը: