Դանիլա Կոզլովսկու կնոջ և դստեր ինքնամեկուսացած լուսանկարը

Դերասանուհի Օլգա Զուևան, ով վերջերս է մայր դարձել ցույց է տվել, թե ինչպես է ինքնամեկուսացման պայմաններում ժամանակն անցկացնում իր դստեր հետ: Դերասան Դանիլա Կոզլովսկին և նրա սիրելին՝ Օլգան մնացել են ԱՄՆ-ում ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:

Դերասանները հետևում են սահմանված կանոններին և ինքնամեկուսացման ռեժիմին: Զուևան ընթերցանությամբ է զբաղվում և վայելում մայրության բերկրանքը՝ դուրս չգալով իր Նյու Յորքի բնակարանից: Զուևան իր Ինստագրամում կիսվել է մի լուսանկարով, որում դերասանուհին գրկել է նորածին դստերը և իր սիրելի շան հետ պառկել բացմոցին։ «Մայրություն» – լակոնիկ կերպով մակագրել է լուսանկարը Օլգան: