Netflix-ը 100 մլն դոլար բյուջեով հիմնադրամ է ստեղծել՝ համաճարակից տուժած իր աշխատակիցներին օգնելու համար

Netflix ընկերությունը 100 միլիոն դոլար է հատկացրել՝ պանդեմիայի հետևանքով տուժած իր տեխնիկական և ստեղծագործական անձնակազմին օգնելու համար։
«COVID-19 մեծ հարված է հասցրել բազմաթիվ բանգավառներին, ինչպես նաև ստեղծագործ հասարակությանը։ Սա վերաբերվում է ինչպես նկարահանման հրապարակում աշխատող տեխնիկական աշխատակիցներին, այնպես էլ վարորդներին, վարսահարդարներին, դիմահարդարներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են ժամավճարով»,-ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։

Netflix-ը ստեղծել է այս ֆոնդը, որովհետև կառավարությունը դեռևս ոչինչ չի ձեռնարկել ֆիլմարտադրությամբ զբաղվող ըկերությունների աշխատակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։
Նշվում է, որ կասեցված նախագծերի նկարահանող խմբերը կստանան նաև երկշաբաթյա վճարումներ:
«Ահա այս պատճառով ենք մենք ստեղծել այս ֆոնդը, որպեսզի օգնենք մեր աշխատակիցներին նման դժվար ժամանակներում»,-ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։
Netflix-ի ղեկավարությունը նաև նշում է, որ առաջին հերթին դրամական օգնություն կստանա տեխնիկական և ստեղծագործական անձնակազմը, որն ամենից շատն է տուժել ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով, որովհետև հետաձգվել են ֆիլմերի նկարահանումները։