Կորոնավիրոսով վարակված դերասանուհի Օլգա Կուրիլենկոն բաժանվել է սիրեցյալից․ ինչո՞ւ

Օրեր առաջ դերասանուհի Օլգա Կուրիլենկոն խոստովանեց, որ վարակվել է կորոնավիրուսով, իսկ հիմա լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել, որ նա բաժանվել է իր սիրեցյալից ՝ 31-ամյա դերասան Բեն Կուրից։ Զույգը հանդիպում էի 3 տարի։
Daily Mail-ի հավաստմամբ՝ բաժանման պատճառը սիրահարների ծանրաբեռնված աշխատանքն է եղել, որը թույլ չի տվել նրանց հաճախ հանդիպել ու շփվել։ Ինսայդերը հավատացնում է, որ Օլգան ու Բենը ցանկանում էին շարունակել հարաբերությունները, սակայն աշխատանքը նրանց տարավ տարբեր ուղություններով։

Դերասանները միմյացն հետ ծանոթացել էին 2017 թվականին՝ «Gun Shy» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Օլգան մինչև սիրելիի հետ բաժանումը՝ լրագրողների հետ հարցազրույցներում, բազմիցս պատմել է իր և Բենի հարաբերությունների մասին՝ հավատացնելով, որ իրենք գրեթե երբեք չեն վիճում, սակայն հիմա նա հրաժարվում է բացատրել երկրպագուներին, թե ինչու է հեռացել Բենից։

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակված Օլգան, ով այժմ գտնվում է Լոնդոնում, հայտնել էր, որ իրեն հիվանդանոց չեն տեղափոխում տեղերի անբավարարության պատճառով։ Բացի այդ հավելել էր, որ հոսպիտալացնում են միայն նրանց, ում առողջական վիճակը կրիտիկական է։
Օլգային կհոսպիտալացնեն միայն այն ժամանակ, երբ նրա մոտ շատ բարձր ջերմություն գրանցվի։
Կուրիլենկոն գաղափար անգամ չունի՝ որտեղ է վարակվել կորոնավիրուսով, սակայն ենթադրել է, որ կարող էր վարակվել տաքսիում։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս հայտնաբերվել է 1,5 հազար մարդու մոտ։ Առողջացել են 52-ը։
Ամբողջ աշխարհում 185 հազար վարակված կա։