Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Մայրերի օրվա կապակցությամբ արխիվային լուսանկարներ են հրապարակել

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայում նշվում է Մայրերի օրը, ինչի կապակցությամբ թագավորական ընտանիքի անդամները սոցցանցերում կիսվել են թեմատիկ լուսանկարներով:

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակել են ընտանեկան արխիվային կադրեր, որոնցում ներկայացվել են թագավորական ընտանիքի տարբեր սերունդների ներկայացուցիչները:

Առաջին կադրում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն է՝ դստերը՝ Շառլոթին, մեջքին դրած: Երկրորդ պլանում երևում են արքայազն Ուիլյամն ու փոքրիկ արքայազն Ջորջը:

Երկրորդ լուսանկարում արքայադուստր Դիանան է՝ որդիների՝ Ուիլյամի և Հարիի հետ։

Երրորդ լուսանկարում Քեյթ Միդլթոնի մայրն է՝ արքայազն Ուիլյամի ապագա կնոջը՝ Քեյթին, ձեռքերում պահած։

«Նվիրվում է բոլոր մայրերին՝ նորաթուխ և տարեց, ինչպես նաև ընտանիքներին, որոնք այս օրը միասին են կամ առանձին: Այս դժվար պահին մենք մտածում ենք ձեր մասին»,-ֆոտոշարքին կից մակագրել են Քեմբրիջները։