Disney ստուդիան ներկայացրել է «Դեպի առաջ» մուլտֆիլմի թվային տարբերակը (լուսանկարներ)

Ամերիկյան Disney ստուդիան «Դեպի առաջ» մուլտֆիլմը թողարկել է թվային ձևաչափով, հաղորդում է CNET-ը՝ մանրամասնելով, որ աշխարհում կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ իշխանությունները, ինչպես և շատ այլ երկրներ, փակել են կինոթատրոնները, ինչի հետևանքով հետաձգվել են բազմաթիվ պրեմիերաներ:

«Մինչ մենք անհամբերությամբ սպասում ենք, որ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա մեծ էկրանին դիտել մեր ֆիլմերը, հաշվի ենք առնում ստեղծված հանգամանքները և ուրախ ենք առցանց ներկայացնել մեր վերջին ֆիլմերից մեկը»,- մեկնաբանել են ռեժիսոր Դեն Սկենլոնը:

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 3-ից մուլտֆիլմը հնարավոր կլինի դիտել Disney Plus հարթակում։
Նախագծի ռեժիսորը Դեն Սկենլոն է։ Գլխավոր դերերը հնչյունավորում են Թոմ Հոլանդը և Քրիս Փրեթը։ Ֆիլմը վարձույթի է հանվել 2020 թվականի մարտի 6-ին։

Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում կախարդական աշխարհում, որտեղ բնակվում են էլֆեր, թրոլներ, կենտավրոսներ և այլ արարածներ։ Մի ժամանակ նրանց աշխարհը լի էր կախարդանքով, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է, և հիմա արարածներն ապրում են սովորական կյանքով։ Երկու էլֆ եղբայրների` Իեն և Բարլի Լայթֆութների մայրիկը կախարդական գավազան է տալիս նրանց, որի օգնությամբ նրանք կարողանում են վերադարձնել իրենց հորը և սկսում են ճամփորդել տարօրինակ վայրերով, որպեսզի կարողանան վայելել իրենց հոր ներկայությունը։ Եվ այդ ճանապարհորդության ընթացքում նրանք պարզում են նաև, թե ուր է կորել իրենց երկրի կախարդանքը: