Դուա Լիպայի և իր սիրելիի զվարճալի սելֆին

Հանրահայտ փոփ-երգչուհի Դուա Լիպան և նրա սիրելին՝ մոդել Անվար Հադիդը, փորձում են իրենց  չկորցնել պարտադրված ինքնամեկուսացման պատճառով, այլ, ընդհակառակը, գտնել տնային մեկուսացման դրական կողմերը:

Զույգն ամեն ինչ միասին է անում ու նույնիսկ կազմակերպում սպա թերապիա՝ առանց լոգասենյակից դուրս գալու: Բուժիչ դիմակները քսելուց հետո նրանք սելֆի են արել ու հրապարակել այդ լուսանկարը Դուա Լիպայի ինստագրամյան էջում։ Զույգը լավ օրինակ է ծառայում այն մարդկանց համար, որոնք նույնպես ստիպված են տանը մնալ։