«Disney»-ը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է 8 ֆիլմի նկարահանում

«The Walt Disney Company»-ն որոշում է կայացրել հետաձգել 8 ֆիլմի նկարահանման աշխատանքները կորոնավիրուսի պատճառով:
Անորոշ ժամանակով դադարեցվել են «Ջրահարսը», «Մղձավանջների ծառուղին», «Վերջին մենամարտը» ու ևս մի քանի նախագծերի նկարահանումները:
Ընկերության ներկայացուցիչը բացատրել է, որ ֆիլմերի վրա աշխատանքի դադարեցման մասին որոշումը ղեկավարությունը կայացրել է՝ ելնելով դերասանների և նկարահանող խմբի անվտանգության նկատառումներից:
Ընդ որում, նշել է, որ ներկայում «Disney»-ի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ, բարեբախտաբար, չկան:

Նկարահանումների վերսկսման ժամկետը նա չի նշել:
«Մենք կշարունակենք գնահատել իրավիճակը և աշխատանքը կվերսկսենք որքան հնարավոր է շուտ»,-ասել է «The Walt Disney Company»-ի ներկայացուցիչը The Hollywood Reporter լրատվամիջոց հետ հարցազրույցում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Disney»-ը որոշել է փակել իր զվարճանքի համալիրներն ամբողջ աշխարհում ՝ կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով:
Ըստ «Variety» լրատվամիջոցի՝ սա նաև պայմանավորված է Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուզոմի կողմից՝ բոլոր միջոցառումները չեղարկելու մասին հաղորդագրությամբ:
Մինչ այս «Disney Studio»-ն արդեն ժամանակավորապես փակել էր իր զբոսայգիները Շանհայում, Հոնկոնգում և Տոկիոյում: