Միշել Ուիլյամսն ու Թոմաս Քայլը գաղտնի ամուսնացել են

Օրերս հայտնի դարձավ, որ 39-ամյա դերասանուհի Միշել Ուիլյամսն ամուսնացել է 43-ամյա ռեժիսոր Թոմաս Քայլի հետ։
Հիշեցնենք, որ զույգի ընտանիքում շուտով համալրում է սպասվում․ ամիսներ առաջ Միշելն ուրախացրել էր իր երկրպագուներին՝ հայտնելով, որ շուտով մայրիկ է դառնալու։
Ուիլյամսն ու Քայլն իրար հետ ծանոթացել են «Ֆոսսի-Վերդոն» հեռուստասերիալի նկարահանման շրջանակներում։ Այդ ժամանակ գեղեցկուհի Միշելը դեռ ամուսնացած էր երաժիշտ Ֆիլ Էլվերումի հետ։
Երբ 2019 թվականին սերիալի նկարահանումներն ավարտվեցին, Միշելը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ արդեն նշանադրվել է Ֆիլի հետ ու սպասում է երեխայի։
Ռեժիսոր Թոմաս Քայլի համար այս ամուսնությունը նույնպես երկրորդն է։
Մինչ Միշելի հետ հանդիպելը, ռեժիսորն ամուսնացած էր դերասանուհի Անժելա Քրիստիանի հետ։

BEVERLY HILLS, CALIFORNIA – JANUARY 05: (L-R) Michelle Williams and Thomas Kail attend the 77th Annual Golden Globe Awards at The Beverly Hilton Hotel on January 05, 2020 in Beverly Hills, California. (Photo by Frazer Harrison/Getty Images)