Դա ձեր գործը չէ. Եվգենի Պետրոսյանը մեկնաբանել է երկրորդ անգամ հայր դառնալու մասին լուրը

Համացանցում շարունակում են պտտվել լուրեր, ըստ որոնց ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը երկրորդ անգամ հայր է դարձել: 74-ամյա հումորիստը պատասխանել է հարցին: Փոխանցում է Life.ru-ն։

«Գիտեք, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ Ձեզ: Ես չեմ ցանկանում, որպեսզի այս թեման քննարկվի, քանի որ դա բացարձակ Ձեր գործը չէ»,- հայտարարել է Պետրոսյանը:

Աղբյուրը նշում է, որ հումորիստը, այդուհանդերձ, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Դուբայում լույս աշխարհ է եկել Եվգենի Պետրոսյանի և նրա 31-ամյա կողակցի՝ Տատյանա Բրուխունովայի երեխան: Հավելենք, որ Բրուխանովան Պետրոսյանի 5-րդ կինն է։