Մելանյա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է լրագրողներին, որ իր կինը՝ Մելանյան, կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Արդյունքը բացասական է եղել, հայտնում է Washington Times-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ առաջին տիկնոջ մոտ ամեն ինչ կարգին է:

Ավելի վաղ՝ մարտի 14-ին, Թրամփն էր թեստ հանձնել իր բժշկի՝ Շոն Քոնլիի խորհրդով։ Ստացվել էր բացասական արդյունք։

Հայտնի է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը շփվել էր վարակված մարդկանց հետ։ Խոսքը բրազիլացի առաջնորդի մամուլի քարտուղարի մասին, բացի այդ, Թրամփը ձեռքով բարևել էր ամերիկացի քաղաքական գործիչ Մեթ Շլապին, ով այնուհետև խոստովանել էր, որ շփվել է վարակվածների հետ։

Մարտի 23-ի դրությամբ՝ ԱՄՆ-ը COVID-19-ով հիվանդացությամբ 3-րդ տեղում է։ Երկրում կա ավելի քան 42 հազար վարակակիր, գրացվել է մահվան 517 դեպք: