Կորոնավիրուսի հետևանքով մահացել է իտալական կինեմատոգրաֆիայի աստղերից մեկը

Մադրիդում մահացել է իտալական կինեմատոգրաֆիայի աստղ Լյուչիա Բոզեն։
Դերասանուհին կյանքից հեռացել է 89 տարեկան հասակում։
Աստղը մահացել է COVID-19-ով վարակվելու պատճառով, հայտնել է «El Pais» թերթը։

Մասնագետները պնդում են, որ մեծահասակ մարդկանց համար առավել դժվար է պայքարել հիվանդության դեմ, և նրանք ռիսկային խմբում են։
Լյուչիա Բոզեն ծնվել է 1931 թվականի հունվարի 8-ին Միլանում։ Երիտասարդության տարիներին նա աշխատել է Միլանի հացի փռում, սակայն 1947 թվականին նրա կյանքը կտրականապես փոխվել է։

Լյուչիան հաղթանակ է տարել «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթում և սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Նա նկարահանվել է դե Սանտիսի «Չկա խաղաղություն ձիթենիների տակ» ֆիլմում։
Դրանից հետո դերասանուհին խաղացել է «Մի սիրո ժամանակագրություն», «Հռոմը ժամը 11-ին», «Առանց կամելիաների տիկինը», «Հեծանվորդի մահը», «Սա կոչվում է լուսաբաց» և այլ ժապավեններում։