«Սարսափելի հիմար»․ ինչո՞ւ է Սոֆի Թերները վիրավորել Էվանջելինա Լիլիին

24-ամյա դերասանուհի Սոֆի Թերների երկրպագուներն ապշած են։ Նրանց սիրելի աստղը դեռ երբեք այդքան կոպիտ չէր եղել ոչ ոքի նկատմամբ։ Սոֆին կոպտել է դերասանուհի Էվանջելինա Լիլիին և անվանել է նրան հիմար։
Օրերս Էվանջելինան իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել էր՝ պատմելով, որ ամեն օր որդուն տանում է զբոսանքի և թույլ է տալիս խաղալ այլ երեխաների հետ։ Երբ նրա հրապարակումը երկրպագուները հեղեղել էին քննադատություններով, Էվանջելինան արդարացել էր՝ ասելով․ «Շատ մարդիկ կյանքը վեր են դասում ազատությունից, իսկ մյուսները՝ ազատությունը կյանքից»։

Նրա այս խոսքերին Սոֆի Թերները բավականին կտրուկ է պատասխանել գրելով․ «Նստեք բոլորդ տանը։  Պետք չէ լինել այսքան սարսափելի հիմար, անգամ եթե դու քո ազատությունը վեր ես դասում առողջությունից։
Եվ պետք չէ մեզ այստեղ պատմել ազատության հանդեպ քո սիրո մասին։Չէ՞ որ դու կարող ես վարակել խոցելի մարդկանց»։

Էվանջելինայի երկրպագուները շտապել են պաշտպանել իրենց սիրելի դերասանուհուն Սոֆիի հարձակումներից, իսկ մյուսները համաձայնվել են Թերների հետ ու խորհուրդ են տվել բոլորին մնալ տանն ու ռիսկի չենթարկել մյուսներից։
Հիշեցնենք, որ Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասը սպասում են իրենց առաջնեկին և այժմ գտնվում են կարանտինում։