Մատնահարդարում կարանտինում

Գիտակից կանայք ու տղամարդիկ դիմում են ամեն հնարավոր միջոցի կորոնավիրուսի տարածումն աշխարհում դանդաղեցնելու ու նաև կանգնեցնելու համար։
Իհարկե, այս դժվար ժամանակաշրջանում քչերն են մտածում գեղեցիկ ու նորաձև մատնահարդարման մասին, չէ՞ որ գրեթե բոլոր գեղեցկության սրահները փակ են։
Նյու Յորքում հայտնի մատնահարդար Մեյ Քավձիրին իր ինստագրամյան էջում հետաքրքիր մեթոդ է ներկայացրել՝ մատնահարդարում անելով հենց ձեռնոցների վրայից։

Միևնույն է, պանդեմիայի պատճառով բնակչության մեծամասնությունը գրեթե չի բաժանվում այս պաշտպանիչ  ձեռնոցներից։ Սա  նաև հորդոր է՝ լինել զգույշ, պահպանել հիգիենայի կանոններն ու պաշտպանվել շփման ժամանակ պաշտպանիչ դիմակներով ու ձեռոնցներով։

Սակայն մատնահարդարի ինստագրամյան էջը երկրպագուները հեղեղել են քննադատություններով, որովհետև ռետինե ձեռնոցները մեկանգամյա օգտագործման համար են։ Իսկ եթե կանայք սկսեն հետևել Քավձիրիի օրինակին ու այսպիսի մատնահարդարում անել, ապա կսկսեն հաճախ կրել այդ ձեռնոցները՝ ավտոմատ մեծացնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։