«Ես միշտ սիրել եմ նրան ու սիրելու եմ»․ Ագաթա Մուցենիեցեն՝ Պավել Պրիլուչնու հետ իր ամաուսնալուծության մասին

Ագաթա Մուցենիեցեն լրագրող Լաուրա Ջուգելիի հետ զրույցում անկեղծ խոստովանություն է արել՝ ասելով, որ չի բացառում իր և Պավելի վերամիավորումը։
«Ես չեմ բացառում, որ հիմա բաժանվելով՝ 5 տարի անց գուցե որոշենք կրկին ամուսնանալ։ Բայց դա կլինի ոչ մոտ ապագայում։ Ես խենթի պես սիրում եմ Պաշային ու սիրելու եմ ողջ կյանքի ընթացքում։ Ես ուրախ եմ, որ նրա հետ շփվում եմ»,- ասել է դերասանուհին։

Ագաթան ցավով նշում է, որ իրենց ամուսնալուծությունն անխուսափելի էր։
«Մենք իսկապես ամուսնալուծվում ենք։ Ամուսնությունն ինձ համար սուրբ կապ է, ու երբեք այդ թեմայի վերաբերյալ ես չէի ստի։ Մեր հարաբերությունները հասան այնպիսի կետի, երբ երկուսս էլ հասկացանք, որ ավելի լ ավ է բաժանվել։ Մենք դադարել էինք ըդնհանուր լեզու գտնել ու հասկանալ միմյանց։
Ավելի լավ է բաժանվել հիմա, քանի դեռ մենք նորմալ հարաբերություններ ունենք, որպեսզի շարունակենք մնալ լավ ծնողներ մեր երեխաների համար։ Հիմա ես զբաղվում եմ ամուսնալուծության հետ կապված թղթաբանական գործերով։ Ցանկանում ենք ամեն բան անել հանգիստ, որպեսզի պահպանենք միմյանց նկատմամբ ջերմ հարաբերությունները»,-ասում է դերասանուհին։

Ագաթան նաև խոստովանեց, որ երեխաներին դեռ չի պատմել իրենց ամուսնալուծության մասին։
«Նրանք այնպիսի տարիքում են, որ դեռ չեն հասկանում՝ ինչ է ամուսնալուծությունը։ Նրանք դեռ չեն զգում մեր ընտանիքում որևէ տարբերություն և դեռ երկար ժամանակ չեն զգա»,- համոզված է դերասանուհին։
Հիշեցնենք, որ դատարանում Ագաթան ու Պավելը կիսելու են իրենց համատեղ ունեցվածքը։ Այս ամենով հիմա զբաղվում է Ագաթան, որովհետև Պավելը նկարահանումների պատճառով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։