Մեգան Մարքլն առաջարկ է ստացել «Սիմփսոններ» մուլտսերիալի ստեղծողներից

Թագավորական ընտանիքից հեռանալուց հետո Մեգան Մարքլն ու Հարրին այժմ ֆինանսապես անկախ են և պատրաստ են դիտարկել տարբեր գործատուների կողմից հարմար առաջարկները։ «Սիմփսոններ» մուլտսերիալի ստեղծողներից լրագրողների հետ զրույցում ասել են, որ ցանկանում են Մեգան Մարքլին աշխատանք առաջարկել։
Սասեքսի նախկին դքսուհուն անձամբ նրանք դեռ չեն դիմել, սակայն The Radio Times-ի ուղիղ եթերում նրանք ասացին․ «Եթե Մարքլը ցանկություն ունենա պարզապես համագործակցել մեզ հետ, ապա թող միայն զանգահարի»։

Դքսուհին ծրագրեր ունի համագործակցել Givenchy-ի և այլ աշխարհահռչակ բրենդների հետ, ինչպես նաև նա արդեն պայմանագիր է կնքել Disney-ի հետ և ապագայում կաշխատի կազմակերպության ձայնային կրկնօրինակման բաժնում։
Հիշեցնենք, որ մինչև Հարրիի հետ հանդիպելը Մեգանը դերասանուհի էր և բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց «Ֆորս մաժորներ» սերիալում գլխավոր դերերից մեկը կերտելուց հետո։

Ասուսնությունից հետո Մարքլը ստիպված էր հրաժարվել իր սիրելի մասնագիտությունից։
Լրագրողների հետ զրույցներում նա հաճախ էր նշում, որ շատ է ցանկանում կրկին զբաղվել իր մասնագիտությամբ։
Դա է պատճառը, որ թագավորական ընտանիքից հեռանալուց հետո Մարքլը սկսեց փնտրել ճանապարհներ՝ դերասանական կարիերան վերսկսելու համար։