Մահացել է գերմանական DAF ռոք խմբի վոկալիստը

Մահացել է գերմանական Deutsch-Amerikanische Freundschaft (DAF) էլեկտրո փանկ ռոք խմբի վոկալիստ Գաբրիել Դելգադո Լոպեսը:
Այդ մասին հայտնել է նրա ընկերներից Ռոբերտ Հերլը «Ֆեյսբուքում»:

 «Հարգելի Գաբի, բարի ճանապարհ, ուր էլ գնաս: Խոստանում եմ բարձր պահել DAF-ի դրոշը»,- գրել է նա:

Դելգադո Լոպեսը 62 տարեկան էր: Նա հիմնադրել էր DAF խումբը Դյուսելդորֆում, 1970 թվականին։