Շերոն Սթոունի նկարչական տաղանդը ապշեցրել է երկրպագուներին (տեսանյութ)

Նույնիսկ նման ծանր իրավիճակում, ինչպես համաճարակի պատճառով տանը փակված լինելեն է, մարդիկ կարողանում են դրական կողմեր գտնել: Եթե ոմանց համար տնային մեկուսացումը իրական փորձություն է, Շերոն Սթոունի համար նոր առիթ է իր տաղանդները բացահայտելու համար։ 62-ամյա դերասանուհին որոշել է ուժերը փորձել նկարչության մեջ և այդ տեսանյութը հրապարակել իր ինստագրամյան էջում։

Աստղի հետևորդները ոչ միայն բարձր են գնահատել նրա աշխատանքի արդյունքը, այլև Շերոնին առաջարկել են վաճառել նկարը աճուրդի ժամանակ և գումարները նվիրաբերոլ առողջապահական ոլորտի աշխատողներին, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների աշխատողներին և սեփականատերերին, որոնք այժմ հսկայական կորուստներ են կրում: