Սիրուն Մինասի մանկության անչափ գեղեցիկ լուսանկարը

Պլաստիկ վիրաբույժ և «Womens Club» հումորային նախագծի մասնակից Սիրուն Մինասն այսօր իր ինստագրամյան հետևորդների հետ կսիվել է գեղեցիկ լուսանկարով և իր մանկության հուշերով։

«Մանուկ էինք մի ժամանակ ախպերներով..․ Էսպես եմ վերնագրում վերջին ժամանակները մի քանի համառ մարդկանց կողմից ինձ փոխանցված այս չելենջը՝ մանուկ հասակի նկար հրապարակելու… Ահա և ես։ Մոտ 2 տարեկան կլինեմ ՝ վախվորած հայացքով ու ահավոր ամաչկոտ… Նկարում դեռ Նիգերիայում ենք։ Սրանից 1-1.5 տարի անց հայրս կորոշի թողնել գործող, կայացած հիվանդանոց Նիգերիայում և տեղափոխվել Հայաստան և հիմնել հիվանդանոց սահմանամերձ Մեղրի քաղաքում (այդ տարիներին ըստ հետպատերազմյան ՀՀ ԱՆ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրու շրջանում առավել մեծ կարիք կար բուժօգնության)։ Երբեք չէր եղել Հայաստանում, հայերեն բառ չգիտեր, բայց գիտեր, որ հայ է ու Հայատանին է պետք… Դեռ այս չափ հայրենասեր չեմ, նույնիսկ սա գրելուց մտածում եմ՝ մոլոդեց (արտասանիր ՛մալադե՛ց)), տեսնես ես կանեյի ըտենց բան? Նկարի փոքրիկին շատ եմ սիրում։ Մենակ ինքը գիտի, թե ինչքան սեր, հավատք, քաջություն ու համառություն կա թաքնված արտաքինից վախվորած աչքերից այն կողմ» – լուսանկարին կից գրել է Սիրուն Մինասը։