Իրինա Այվազյանի ու Գևորգ Մկրտչյանի սիրավեպի լուրերը հաստատվեցին. նրանք միասին են

Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանն ընկերություն են անում։

Զույգը համառորեն լռում էր այս մասին և չէր մեկնաբանում լուրերը, թեև համատեղ լուսանկարներ պարբերաբար հրապարակում էին։

Այսօր Գևորգն ու նրա պրոդյուսեր Արման Անտոնյանը հյուրընկալվել են «Արմենիա TV»-ի «Բարի լույս» հաղորդմանը, որի ժամանակ Արմանը բացել է փակագծերն ու նկատել, որ Գևորգի տեսահոլովակի համացանցային հաջողությունն ու դիտումների քանակը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նա և տեսահոլովակի հերոսուհին՝ Իրինա Այվազյանը, իրականում էլ միասին են, ինչի շնորհիվ շատ բնական խաղացել են այն, ինչ իրական կյանքում են։