Մոնակոյի իշխանը պատմել է կորոնավիրուսով վարակման «ոչ սովորական» ախտանշանների մասին

Մոնակոյի իշխան Ալբեր 2–րդը RTL ռադիոկայանի եթերում պատմել է, թե ինչպես է իր մոտ սկսվել կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը։

Նա ընդգծել է, որ սկզբում գրիպ է ունեցել, որը COVID-19-ի հիմնական ախտանշաններից չի համարվում։

«Ես համի և հոտի զգացողությունները չէի կորցրել։ Սկզբում դա նման էր հարբուխի, հազը միանգամից չի եղել։ Այնուհետև թեթև ջերմություն սկսվեց, սակայն այդ ամենը բավական թեթև ախտանշաններ են եղել»,- հայտարարել է Ալբեր 2–րդը։

Ավելի վաղ Մոնակոյի իշխանական պալատը հայտարարարություն էր տարածել 62-ամյա միապետի վարակման մասին, սակայն նշվել էր, որ նրա առողջական վիճակը մտահոգիչ չէ։