Սվետլանա Լոբոդան տանը իրեն անվտանգ է զգում

Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի պատճառով 37-ամյա Սվետլանա Լոբոդան դադարեցրել է իր շրջագայությունները և մեկուսացել  դուստրերի՝ ութամյա Եվայի և մեկ տարեկան Թիլդայի հետ: Երգչուհին այժմ իր ամբողջ ժամանակը նվիրում է երեխաներին և սա համարում է կարանտինացված կյանքի ամենամեծ առավելությունը: Մի քանի ժամ առաջ Լոբոդան իր Ինստագրամում տեղադրել է սելֆիներ իր երեխաների հետ։ Ընտանեկան լուսանկարներում Եվան ձեռքով ծածկում է փոքրիկ Թիլդայի երեսը, քանի որ Լոբոդան միշտ աշխատում է խուսափել երեխայի դեմքը ցույց տալուց և լուսանկարում է նրան այնպես, որպեսզի երեխայի դեմքը լավ չերևա։

«Սահմնափակված տեղաշարժի, համերգների, նկարահանումների, կատաղի վազքի բացակայության պայմաններում, մեծ առավելություններ կան: Վերջապես դուք պատկանում եք միայն ձեր երեխաներին և ընտանիքին: Դուք տանն եք, ինչը նշանակում է, որ դուք լիովին անվտանգ եք» – լուսանկարին կից գրել է երգչուհին։