Քիմ Քարդաշյանը կարող է բանտում հայտնվել Թեյլոր Սվիֆթի հետ կոնֆլիկտի պատճառով

Թեյլոր Սվիֆթի հետ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բազմամյա կոնֆլիկտը նոր ընթացք է ստացել։ Երբ համացանցում հայտնվել է աստղային զույգի մեքենայությունները բացահայտող տեսանյութը, նրանք ստիպված են եղել բացատրություններ տալ հանրությանը։

Քիմը չի արդարացել կամ ներողություն խնդրել։ Դրա փոխարեն նա մեկ այլ գաղափար է ունեցել՝ ավելի թեժացնել թշնամությունը Թեյլորի հետ։ Թվիթերի իր էջում ամերիակացի աստղը հրապարակումներ է արել, որում ակտիվորեն շարունակել է մեղադրել երգչուհուն, ինչպես նաև ստել ու պաշտպանել ամուսնուն։

«Զգում եմ, որ այլ ընտրություն չունեմ, բացի ասելուց, որ Թեյլորը ստում է։ Նա հայատարարել է, թե Քանյեն իրեն երբեք չի զանգել՝ թույլտվություն հարցնելու համար։ Սակայն իրականում այդ խոսակցությունը եղել է։ Եվ ոչ ոք երբեք չի հերքել, որ «ք**» բառը գործածվել է առանց նրա թույլտվության»,- պատմել է Քարդշյանը։

Թեյլորը որոշել է ուշադրությունը չկենտրոնացնել դրա վրա, այլ Ինստագրամում խոսել առավել նշանակալի երևույթների մասին։ «Կարիք չեմ համարում կարծիքս արտահայտել հայտնված տեսանյութի մասին, որն ապացուցում է, որ ես ամբողջ ընթացքում ճշմարտությունն եմ ասել։ Դրա փոխարեն առաջարկում եմ միանալ World Health Organization-ին և Feeding America-ին ճգնաժամի դեմ պայքարի համար»։

Նշենք նաև, որ ըստ Կալիֆոռնիայի օրենսդրության՝ Քիմ Քարդաշյանը կարող է դատապարտվել մեկ տարվա ազատազրկման և մեկ մլն դոլար տուգանքի որպես փոխհատուցում, եթե Թեյլոր Սվիֆթը հանրային ձևով մեղադրանք ներկայացնի, ինչպես նաև ներկայացնի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։