Իսկական ջրահարս․ Էլ Ֆանինգի կտրուկ ոճափոխությունը

Տնային մեկուսացման ընթացքում ոմանք զվարճանում են գրքերի, կինոնկարների և մեդիտացիայի օգնությամբ, ոմանք էլ կտրուկ փոփոխություններ անելով: Այդպես էլ վարվել է դերասանուհի Էլ Ֆանինգը։

Երեկ դերասանուհին փոխել է իր իմիջը՝ ինքնուրույն ներկելով իր մազերը կարմիր ու վարդագույն երանգներով և շիկահերից դարձել իսկական ջրահարս։ Ֆանինգը իր լուսանկարով կիսվել է ինստագրամյան հետևորդների հետ։ Նրա հետևորդները նկատել են, որ գեղեցկուհին կարող էր մարմնավորել Արիելի կերպարը։