Եվա Մենդեսի առօրյան՝ տնային մեկուսացման պայմաններում

46-ամյա Եվա Մենդեսը, ինչպես շատ հայտնիներ, նույնպես տնային մեկուսացման մեջ է իր ընտանիքի անդամների հետ։ Աստղը, իր ամուսին Ռայան Գոսլինգը և նրանց երեխաները՝ հնգամյա Էսմերալդան և երեք տարեկան Ամադան չեն տխրում։ Իր Ինստագրամում Եվան կիսվում է տարբեր լուսանկարներով ու տեսանյութերով, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իր ընտանիքի առօրյան։

«Փորձում եմ երկու երեխաներիս հետ տանը դրական մթնոլորտ ապահովել: Ոչինչ չի կարող այս հարցում օգնել այնքան, որքան հին կուբայական երաժշտությունը: Իմ երեք տարեկան դուստրը դաշնամուր է նվագում: Կարծում եմ, նա հավատում է, որ հնչող երաժշտությունն իր աշխատանքի արդյունքն է: Եվ ես չեմ պատրաստվում հակառակն ասել նրան» – տեսանյութին կից գրել է աստղը: