Օլիմպիական խաղերի հետաձգումը 2,7 մլրդ դոլարի հավելյալ ծախս կստեղծի Ճապոնիայի համար. Forbes

Տոկիոյում Ամառային Օլիմպիական խաղերի հետաձգման որոշման պատճառով հյուրընկալող երկիրը՝ Ճապոնիան, ըստ ամենայնի, հավելյալ 2.7 մլրդ դոլարի ծախս կանի, գրում է Forbes-ը:

Աղբյուրը հիշեցնում է որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Խաղերը հետաձգել է մինչև 2021թ. ամառ:

Նշվում է, որ ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ Ճապոնիան Ամառային Օլիմպիական խաղերի անցկացման վրա պետք է ծախսեր 12.6 մլրդ դոլար: Այժմ, երբ այդ թվին գումարվում է նաև հետաձգման հետ կապված հավելյալ 2.7 մլրդ-ը, Խաղերի ընդահանուր ծախսը հաջորդ տարի «Ծագող արևի երկրի» համար կկազմի 15.3 մլրդ դոլար:

Այդ դեպքում Տոկիոյի Օլիմպիական խաղերը իրենց ծախսատարությամբ կդառնան աշխարհում երկրորդը՝ զիջելով Սոչիում կայացած Խաղերին, որոնց վրա ծախսվել էր 21,9 մլրդ դոլար։