Օվեչկինի ու իր կնոջ ռոմանտիկ լուսանկարը

26-ամյա Անաստասիա Շուբսկայան կիսվել էր իր ու 34-ամյա Ալեքսանդր Օվեչկինի ռոմանտիկ լուսանկարով: Զույգը մինչև համաճարակը մեկնել էր հանգստանալու Մեքսիկա։ Անաստասիան ամուսնու հետ լուսանկարվել է լողափին, Օվեչկինը նրբորեն գրկել էր հղի կնոջը՝ ձեռքերը դնելով նրա կլորացված փորիկի վրա:

Հետևորդնեը անհանգստացած էին Շուբսկայայի առողջությամբ և մեկնաբանություններում գրում էին․ «Մեքսիկայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ անբարենպաստ է, չե՞ք վախենում»: Անաստասիան շտապել է հանգստացնել  նրանց: «Լուսանկարն արվել է հունվարին, ինչու՞ վախենալ» – գրել է Օվեչկինի կինը: Այժմ հոկեյիստն ու իր ընտանիքը մեկուսացած են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: