Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ, երգահան Իգոր Նիկոլաևը տեղափոխվել է հիվանդանոց կորոնավիրուսի կասկածով: Այս մասին հայտնում է Life.ru-ն: 60-ամյա երաժիշտի թեստի արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն վերակենդանացման բաժանմունքում է, նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երգչի ընկերը՝ Վլադիմիր Վինոկուրը տեղեկացրել էր, որ Լեշչենկոն բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբի դեմ: