Թագավորական ընտանիքի նախկին սպասավորը բացահայտել է՝ ինչպես է Եղիսաբեթ 2-րդ թագուհին ընտրում իր զգեստները

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին սպասավոր Փոլ Բարելը, որը, մասնավորապես, արքայադուստր Դիանային էր ծառայում, բացահայտել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զգեստների ընտրության գաղտնիքը:

Ինչպես գրում է The Sun-ը, Բարելը հայտնել է, որ թագուհին իր զգեստները պահում է ոչ թե ննջասենյակի պահարանում, այլ պալատի վերջին հարկում: Նրա անձնական ոճաբանն ամեն առավոտ հաջորդ օրվա համար երկու տարբեր կերպարների էսքիզներ է պատրաստում և դրանց հատվածներ է ամրացնում համապատասխան գործվածքներից:

Այդպիսով Եղիսաբեթ Երկրորդը կարող է հիշել, թե ինչ գործվածքներից են կարված իր զգեստները և թե որն է իրեն ամենից շատ սազում, որից հետո միայն որոշել, թե ինչ ընտրի տվյալ օրվա համար։

Երբ թագուհին ընտրություն է անում, սպասուհին համապատասխան զգեստն իջեցնում է պալատի վերին հարկից: «Նա երբեք չի տենում իր զգեստապահարանն՝ այնտեղ պահվող բոլոր իրերով հանդերձ»,- ասել է Բարելը։