Երգահան Մարինա Թագակչյանին տուգանել են 200 հազար դրամով, քանի որ նա փողոցում գտնվելու ժամանակ իր մոտ չի ունեցել տեղաշարժման թերթիկ։ Այս մասին Մարինան հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«200000 տոգանք մեր թաղամասի մթերայինից գնումներ անելու համար… Շնորհակալ եմ)»,- գրել է նա, իսկ ուղիղ եթերում հայտնել, որ անձնագիր ունեցել է, բայց չի ունեցել տեղաշարժման թերթիկ, ինչի համար տուգանվել է։