«Gucci»-ն 2 միլիոն եվրո է նվիրաբերել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

«Gucci» ապրանքանիշը 2 միլիոն եվրո է նվիրաբերել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համերաշխության հիմնադրամին, որոնք զբաղվում են հետազոտություններով և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարով: Բրենդի նվիրատվությունները բաժանվել են հավասարաչափ երկու կազմակերպությունների միջև:

«Այս համաճարակն անսպասելի մարտահրավեր նետեց մեզ, բայց մենք վճռականորեն կարձագանքենք այս մարտահրավերին՝ պահպանելով այն նվիրված աշխատանքը, որն ամեն օր կատարվում է բժիշկների և բուժքույրերի կողմից, ովքեր գտնվում են Իտալիայում և ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակի դեմ պայքարի առաջնագծում: Նրանց նվիրվածությունն ու քաջությունը լուսավորում են մեր ուղին այս դժվարին օրերին: Միմյանց աջակցելով և օգնելով մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը՝ դառնալով ավելի համախմբված, քան նախկինում» – ասել են «Gucci»-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն, և ապրանքանիշի նախագահ Մարկո Բիզզարին: